Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը կրկին դատական վեճ է սկսել Դմիտրի Շեպելեւի դեմ

Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը կրկին դատական վեճ է սկսել Դմիտրի Շեպելեւի դեմ

Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը վերսկսել է դատական գործընթացն իրենց դստեր նախկին ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի դեմ․ նպատակը նրան թույլ չտալն է ղեկավարել իրենց թոռան՝ Պլատոնի մասնաբաժինը բնակարաններից մեկում, հայտնում է StarHit-ը։

Վլադիմիր եւ Օլգա Ֆրիսկեները մտադիր են վերաքննիչ դատարանում պայքարել Ռուսաստանի մայրաքաղաքի Շմիտովսկի նրբանցքում գտնվող 88 քառակուսի մետր մակերեսով եւ 24 միլիոն ռուբլի արժեքով բնակարանի համար։ Այս պահին բնակելի մակերեսը գտնվում է արգելանքի տակ՝ խուսափելու համար սեփականատերերի կողմից որեւէ գործողություն կատարելուց։

«Նոյեմբերի 18-ին լսվում էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Ֆրիսկեների կողմից բողոքի ներկայացման ժամկետի վերականգնման մասին գործը։ Ժամկետը վերականգնել են, բողոքը ներկայացված է։ Քննության օրը դեռ նշանակված չէ»,- StarHit-ին հայտնել են շրջանային դատարանից։

Ֆրիսկեի ծնողների փաստաբաններից մեկի խոսքով՝ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել առաջին բնակարանի հետ, որը եւս վիճելի է, բայց, ըստ ամենայնի, Շեպելեւը որդու մասնաբաժնի վաճառքի գործարք առայժմ չի կատարել։

Ժաննա Ֆրիսկեն մահացել է 2015թ․-ի հունիսին 15-ին ծանր հիվանդության դեմ երկարատեւ պայքարից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում