Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյուն է սպասվում

Հայաստանի տարածքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 22-23-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով:
Ինչպես -ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում փետրվարի 18-20-ին, 22-23-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ