Ռուս հաղորդավար Կիսելյովը հարցազրույցի հարցում է ուղարկել ԱՄՆ նախագահին

Ռուս հաղորդավար Կիսելյովը հարցազրույցի հարցում է ուղարկել  ԱՄՆ նախագահին

Ռուս հաղորդավար , «Россия Сегодня» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել  է, որ հարցում է ուղարկել Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցազրույցի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա կարծիք է հայտնել, որ  Ռուսաստանում և ԱՄՆ-ում անբավարար է միմյանց լսելու հնարավորությունը:

 «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի օրինակ է թողել՝ համաձայնելով ամերիկացի հեռուստադիտողին ուղղված հարցազրույցին»,- մասնավորապես ասված է Կիսելյովի նամակում:

Նա հայտնել է, որ նախատեսում է հարցազրույցն անցկացնել անձամբ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիք»-ի տեղեկատվական և վերլուծական «Շաբաթվա լուրեր» հաղորդման շրջանակներում:

Փետրվարի 6-ին ամերիկյան հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնը X-ի սոցիալական հարթակում տեսանյութ էր հրապարակել, որում հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  առաջիկա հարցազրույցի մասին։ Այնուհետև տեղեկությունը հաստատել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում