Աերոբային վարժություններն այլ կերպ են ազդում արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով մարդկանց վրա
Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով մարդկանց շրջանում աերոբիկայի ծանրաբեռնվածության առավելությունները պակաս արտահայտված կլինեն, քան սովորաբար: Այսպիսի եզրակացություն են կատարել Ջոսլին դիաբետիկ կենտրոնի գիտնականները:
Խոսքը քրոնիկական հիպերգլիկեմիայի մասին է, որը նախադիաբետի փուլն է, փոխանցում է «Ռիդուսը»:
Գիտնականները փորձ են անցկացրել գլյուկոզայի բարձր մակարդակով կրծողների երկու խմբի մասնակցությամբ: Առաջին խումբը հետեւում էր շաքարի եւ հագեցած ճարպերի մեծ պարունակությամբ սննդակարգի, ինչը հիպերգլիկեմիային հավելել է քաշի ոչ մեծ ավելացումը: Երկրորդ խմբի սննդակարգում շաքարը եւ ճարպերը քիչ են եղել: Երկու խմբերի մկները ակտիվորեն մարզվել են՝ իրենց վանդակներում վազելով անիվների մեջ:
Կար նաեւ ստուգիչ խումբ՝ գլյուկոզայի նորմալ մակարդակով: Վերջինի համեմատությամբ հիպերգլիկեմիայով կենդանիների երկու խումբն էլ այդպես էլ չի կարողացել բարելավել աերոբիկայի իր ցուցանիշները:
Գլյուկոզայի բարձր մակարդակով մկների կմախքային մկանների անալիզը ցույց է տվել, որ նրանց մկանային հյուսվածքը չի ադապտացվել աերոբիկայի ծանրաբեռնվածությանը՝ ժամանակի ընթացքում դրա արդյունավետությունը չի բարձրացել մկանային հյուսվածքի բջիջների միջեւ տարածությունում սպիտակուցների փոփոխության հետեւանքով:
Մարդկանց մոտ հայտնաբերել են համանման առանձնահատկություններ: Բայց իրավիճակը կարելի է փոխել, եթե հետեւեն շաքարի մակարդակը նվազեցնող սննդակարգի, ընդգծում են գիտնականները:
Կարծիքներ