Կոլորադո նահանգում բարերին ու ռեստորաններին արգելել են երեկոյան 10-ից հետո ալկոհոլ մատուցել
Կոլորադո նահանգում բարերին ու ռեստորաններին արգելել են երեկոյան 10-ից հետո ալկոհոլ մատուցել, քանի որ երիտասարդների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը շարունակում է աճել:
Նահանգապետ Ջարեդ Փոլիսն այդ որոշման մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ: Նախատեսվում է, որ նոր կանոնն ուժի մեջ կմտնի մինչեւ հանգստյան օրերը եւ կգործի 30 օր: Նրա խոսքերով՝ ալկոհոլի ազդեցության տակ մարդիկ դադարում են պահպանել սոցիալական հեռավորության կանոնները:
Fox 21-ը հայտնում է, որ խմիչքի արգելքը տարածվում է բոլոր այն հաստատությունների վրա որոնք ունեն սպիրտային խմիչքների վաճառման արտոնագիր, ինչպիսիք են բարերը, ռեստորաններն ու գարեջրատները: Թեեւ այդ հաստատությունները կարող են բաց մնալ երեկոյան 10-ից հետո, դրանք չեն կարող ալկոհոլային խմիչքներ մատուցել:
Կարծիքներ