Մեկ օրում բացահայտվել է 73 հանցագործություն, որից 1-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, խարդախության եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 4, անձի առեւանգման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման ու ծեծի՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի եւ փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, դրամանենգության, կաշառակերության, դատական ակտը չկատարելու, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր ինքնակամ զավթելու, ինչպես եւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, սուտ մատնության, թմրամիջոցի մաքսանենգության ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ