BRICS-ի երկրները համաձայնեցրել են հակաահաբեկչական ռազմավարության ծրագիրը
BRICS-ի անդամ պետությունների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) պատվիրակությունները համաձայնեցրել են միավորման հակաահաբեկչական ռազմավարության ծրագիրը: Այդ մասին ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության՝ սեպտեմբերի 4-ին տարածված հաղորդագրության մեջ, որը նվիրված է սեպտեմբերի 1 – 2-ը BRICS-ի աշխատանքային խմբի՝ տեսակապի ձևաչափով տեղի ունեցած լիագումար նիստի արդյունքներին:
«Պատվիրակություններն առարկայորեն փոխանակել են արդի փուլում գլոբալ և տարածաշրջանային մասշտաբներով ահաբեկչական սպառնալիքների գնահատումները, նշել են պրոֆիլային բազմակողմ հարթակներում, ամենից առաջ ՄԱԿ-ում համակարգման հետագա ուժեղացման քայլերը,- ասված է հաղորդագրության մեջ:- Գլխավոր արդյունքն է դարձել BRICS-ի հակաահաբեկչական ռազմավարության ծրագրի համաձայնեցումը, որը կոչված է լրացուցիչ խթան հաղորդելու «հնգյակի» պետությունների համագործակցությանը հակաահաբեկչության հարցերում»:
Կարծիքներ