Նավաստին 14 ժամ անցկացրել է օվկիանոսում՝ կառչելով ձկնորսական լողանից
Նավաստին, որն ընկել է նավից, ողջ է մնացել՝ կառչելով լողանից: Ինչպես հայտնում է BBC-ն, Վիդամ Պերվերտիլովը 14 ժամ ջրի մեջ է անցկացրել բեռնատար նավից Խաղաղ օվկիանոս ընկնելուց հետո:
52-ամյա տղամարդը կարծում է, որ առանց փրկարարական բաճկոնի մի քանի կիլոմետր հեռավորությամբ «սեւ կետի» մոտ լողալու որոշումը փրկել է իր կյանքը: Պարզվել է, որ դա ձկնորսական լողան է, որից նա բռնվել է մինչեւ փրկվելը:
Պերվերտիլովը գլխավոր ինժեներ է Silver Supporter ընկերությունում, որը փոխադրումներ է իրականացնում Նոր Զելանդիայի Տաուրանգա նավահանգստի եւ բրիտանական Պիտկերն մեկուսացած տարածքի միջեւ:
Նրա որդու խոսքով՝ շարժիչի սենյակում հայրը «ջերմություն եւ գլխապտույտ» է զգացել: Հետո դուրս է եկել տախտակամած, որպեսզի ուշքի գա, եւ ընկել է ջուրը։
Նավի անձնակազմը մոտ վեց ժամ հետո է նկատել, որ իրենց ինժեները չկա, որից հետո նավապետը շրջել է նավի ուղղությունը:
Հաղորդվում է, որ թիմը նրա գտնվելու մոտավոր վայրը որոշել է վերանայելով Պերվերտիլովի աշխատանքային գրանցամատյանները, որոնք ցույց են տվել, որ վերջին անգամ նա տախտակամածին եղել է առավոտյան ժամը 4-ին:
Այնուհետեւ աղետի մասին հաղորդագրությունները ռադիոյով փոխանցվել են այդ շրջանում գտնվող նավերին: Ֆրանսիական նավատորմի ինքնաթիռները միացել են Թայիթիի որոնումներին, իսկ ֆրանսիական օդերեւութաբանական ծառայությունն ուսումնասիրել է քամիները, որպեսզի հաշվարկի դրեյֆի հնարավոր մոդելները:
Բայց ի վերջո Պերվերտիլովին գտել է իր սեփական նավը:
Կարծիքներ