Ահաբեկիչները նոր «Բեն Լադեն» ունեն․ Daily Mail
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նոր պարագլուխ կարող է դառնալ եգիպտացի Սեյֆ ալ-Ադելը։ Աղբյուրները նրան անվանում են «փայլուն և անխիղճ ռազմավար»։ Նա արդեն ստացել է «Հատուցման սուր» մականունը, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականը նշում է, որ ներկայում նա Իրանում է։ Նախկինում ալ-Ադելը ծառայել է Եգիպտոսի զինված ուժերում։ Նա վերջին 30 տարիներին ակտիվորեն մասնակցել է կազմակերպության գործունեությանը։
Վաշինգտոնը նրա գլխի համար 7․5 մլն ֆունտ ստեռլինգի պարգևավճար էր նշանակել 1998 թվականին Նայրոբիում և Դար –էս-Սալամում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց զոհ դարձավ 224 մարդ։
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները վաղուց են հետևում նրան և վստահ են, որ նրա ջանքերով «Ալ Քաիդան» կվերածնվի։ Բրիտանական հետախուզությունում կարծում են, որ նոր առաջնորդը կձգտի կապեր հաստատել «Իսլամական պետության» ու «Թալիբանի» հետ։
Նշվում է, որ Ալ-Ադելն Աֆղանստանում եղել է Բեն Լադենի թիկնազոր առաջատար անդամներից։
Որոշ տվյալներով՝ Այման ալ-Զավահիրին, ով Ուսամա բեն Լադենի իրավահաջորդն էր, մահացել է ասթմայից, 2020 թվականի վերջին։
Կարծիքներ