Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ կսնցկացնեն
Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն օգոստոսի 21-ից 31-ը կանցկացնեն Ulchi Freedom Shield ամենամյա համատեղ զորավարժությունները: Միջոցառման ընթացքում կանցկացվեն դաշտային զորավարժություններ, շտաբային վարժանքներ, քաղաքացիական պաշտպանության վարժանքներ։ Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն։
«Ընթացիկ զորավարժությունները նախագծված են կոշտ և իրատեսական՝ ամրապնդելու դաշինքի համատեղ պաշտպանությունն ու կարողությունները այնպիսի սցենարներով, որոնք արտացոլում են անվտանգության սպառնալիքները և դասերը քաղված վերջին պատերազմներից և հակամարտություններից», - ասվում է Հարավային Կորեայի զինվորականների հայտարարության մեջ :
Կարծիքներ