Նոր հակառեկորդ Վրաստանում. մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4780 նոր դեպք

Նոր հակառեկորդ Վրաստանում. մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4780 նոր դեպք

Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 1161-ի: Կառավարությունը տեղեկացրել է, որ ևս 37 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:

COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավայի խոսքով, երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4780 նոր դեպք (նախորդ օրը՝ 3801): Սա առավելագույն ցուցանիշն է համավարակի ընթացքում:

Մեկ օրում ապաքինվել է 3489 մարդ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 123.470 է, ապաքինվել է 102.270 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում