Համայնքները ինքնակազմակերպվում են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ բոլոր մարզերում, փոքր ու մեծ համայնքներում համընդհանուր դրամահավաքներ են տեղի ունենում, որոնք ուղղվում են հայոց բանակին, առաջնագծին կանգնած զինվորներին ու կամավորականներին աջակցելու համար։ Գրեթե բոլոր համայնքներում ստեղծվել են կազմակերպչական կոմիտեներ, որոնք զբաղվում են առաջնագիծ սնունդ և հագուստ, դեղորայք և համապատասխան պարագաներ ուղարկելու գործով։
Այս գործում էական ու առանցքային դերակատարություն ունեն տվյալ համայնքների՝ արտասահմանում գտնվող մեր հայրենակիցները, որոնք ամեն կերպ փորձում են հնարավոր բոլոր տարբերակներով սատար կանգնել պատերազմում գտնվող պետությանը։ Այդ նախաձեռնությունների հեղինակներն ակտիվորեն համագործակցում են ՏԻՄ մարմինների հետ, իսկ որոշ դեպքերում պետական մարմիններին շատ չծանրաբեռնելու համար կազմակերպում են ինքնաբուխ դրամահավաքներ, իսկ գումարը փոխանցում համապատասխան հաշիվներին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ