Ուրախ եմ, որ ճակատագիրը բացի իմ ծնողներից, հենց այդ մարդկանց ինձ տվեց` որպես ուսուցիչ. Ալեն Սիմոնյան

Դպրոցում շատ հետաքրքիր ուսուցիչներ եմ ունեցել: Դպրոցը ռուսական էր, դիմելաձևը` նույնպես: Էմմա Սամվելովնա, Հրանտ Հրանտովիչ, Յուրի Լազերևիչ, Գոհար Հունանովնա, Լիդա Մնացականովնա, Կարինե Աշոտովնա, Անաիդա Վլադիմիրովնա, Արկադի Սարգիսովիչ, Վարդուհի Գեղամովնա, Ադելինա և Լյուդմիլա Ֆյոդորովնաները, թող ներեն նրանք, ում չհիշատակեցի: Նրանցից յուրաքանչյուրն անհատականություն էր: Բացի իրենց դասավանդած առարակների գիտելիքներից` այնքան կյանք ու եռանդ էին դնում մեր մեջ, մարդ կերտում: Մեր դասարանը վերջին ռուսական դասարանն էր, և նրանցից շատերի համար` վերջինը աշխատանքի առումով, և նրանք մեզ տալիս էին ամենը, ինչ կարող էին: Գիտելիք, որն ինձ մինչ օրս օգնում է, արժեքների համակարգի հիմք ձևավորում: Ուրախ եմ, որ ճակատագիրը բացի իմ ծնողներից, հենց այդ մարդկանց ինձ տվեց` որպես ուսուցիչ: Ի դեպ, ասում են, որ Ճակատագիրն այն կեղծանունն է, որի ներքո հաճախ գործում է Աստված:
Ինձ դպրոցում դասավանդած ուսուցիչների մեծ մասը, ցավոք, վաղուց արդեն չկա: Ու կամ ես, որ տասնամյակներ անց շնորհակալ հիշում եմ իրանց և խոնարհվում իրենց առաջ ինձ գիտելիք, փորձ և արժեքային համակարգ տալու համար: Ու միշտ կհիշեմ:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի գրառումը
Կարծիքներ