Ալյասկայում ռեկորդային բարձր՝ ամառային ջերմաստիճան է գրանցվել
Ալյասկայի Կադյակ քաղաքում օդի ջերմնաստիճանը հասել է + 19,4-ի։ Սա այս տարածքի համար ռեկորդային ցուցանիշ է։ Հայտնում է Daily Mail-ը։ Սովորաբար տարվա այս եղանակին Ալյասկայում օդի միջին ջերմաստիճանը -1 է։
Անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառը Խաղաղ օվկիանոսի հյուսիսում՝ Ալեուտյան կղզիներում բարձր ճնշման ֆոնն է։
Օվկիանոսի մթնոլորտային կառավարման Ազգային վարչության տվյալներով Ալյասկան տաքանում է երկու անգամ ավելի արագ, քան ամբողջ աշխարհը, և սա գլոբալ տաքացման հետևանք է։
2014 թվականից ի վեր Ալյասկայում 30 անգամ ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցվել։
Կարծիքներ