Կհիմնանորոգվի Ծաղկուտի համայնքային կենտրոնը
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կնորոգվի Արփի համայնքի Ծաղկուտ բնակավայրի համայնքային կենտրոնը։ Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը:
Կառույցի հիմնանորոգման և կահավորման նպատակով կհատկացվի 7 մլն 369 հազար դրամ: Գումարի 41%-ը կտրամադրի պետությունը, մնացածը՝ համայնքը։
Կիրականացվեն ինչպես ներքին հարդարման, այնպես էլ ներքին և արտաքին ջրագծերի ու կոյուղագծերի անցկացման, հատակի բետոնապատման և սալիկապատման աշխատանքներ։
Կարծիքներ