Արարատում հիվանդանոց է տեղափոխվել 11 ամսական տղայի դի. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Արարատում հիվանդանոց է տեղափոխվել 11 ամսական տղայի դի. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: 

Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 11 ամսական Նարեկ Ա.-ն է, ով նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, հարազատների կողմից «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում