Վայք քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք
Հունիսի 23-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Վայք քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր՝ ազատ հերթափոխի անձնակազմով։
Պարզվել է, որ գերեզմանատան մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և թփուտներ, առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի բնակելի տները։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 30 փրկարար ծառայող։
Հրշեջ-փրկարարները ժամը 20:26-ին հրդեհը մեկուսացրել են. նախնական տվյալներով այրվում են մոտ 15 հա խոտածածկույթ և թփուտներ, հրդեհի տարածման վտանգ չկա։
Ժամը 21:04-ին տեղանքի մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են։
Հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվել է հերթապահություն։
Հունիսի 24-ի ժամը 05:25-ից աշխատանքները վերսկսվել են․ իրականացվել է տարածքի հետախուզում, որի արդյունքում հայտնաբերվել է ծխացող մեկ օջախ։
Հրդեհը մարվել է ժամը 06։25-ին։ Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ և թփուտներ։
Կարծիքներ