ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Գլխավոր քարտուղարը անհրաժեշտ է համարել անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ Լեռնային Ղարաբաղում լարվածության սրումը թույլ չտալու նպատակով»,- նշված է հաղորագրության մեջ:
Կարծիքներ