Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Սարգիս Ստեփանյանը
Մեկնարկում է Չեխիայի միջազգային պարաաթլետիկայի առաջնությանը, որին մասնակցելու են 15 երկրի 163 մարզիկ։ Հայաստանն առաջնությունում կներկայացնի Սարգիս Ստեփանյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան:
Սարգիս Ստեփանյանը կմասնակցի F55 դասակարգումում, գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում, որը կանցկացվի հունիսի 9-10ը։
Կարծիքներ