Իսակովը կմիացվի Արշակունյանցին. Անցած 5 տարիներին գրեթե ոչինչ չի արվել՝ չնայած ֆինանսավորման պայմանագրին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է սկսել Իսակովի պողոտա-Արշակունյանց պողոտա ճանապարհի կառուցումը և այդ նպատակով պատրաստվում է զբաղվել ճանապարհահատվածի վրա գտնվող գույքի և հողատարածքների ուսումնասիրությամբ:
Այս ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորման համար կառավարությունը դեռևս 2015թ. վարկային պայմանագիր է ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ, բայց անցած 5 տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի արվել, չնայած այդ ճանապարհի կառուցումը էապես կնպաստեր Իսակովի պողոտայի վրա առաջացող խցանումների վերացմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ