Ֆինլանդիայում հայտարարել են, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղված չէ որևէ երկրի դեմ
Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ ուղղված չէ որևէ երկրի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հայտարարությունը:
«Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղված չէ որևէ երկրի դեմ: Այն նաև չի փոխում պետության արտաքին և անվտանգության քաղաքականության հիմքերը կամ նպատակները: Ֆինլանդիան կայուն և կանխատեսելի երկիր է, որը ձգտում է վեճերի խաղաղ կարգավորմանը», - նշվում է հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «լիարժեք չէ» առանց Շվեդիայի անդամակցության:
Կարծիքներ