Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 17 հիվանդ
Արցախում մարտի 18-ին կատարված 43 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:
Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ Արցախում մարտի 19-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
«Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 906 քաղաքացու հետազոտություն, որոնցից 541-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- մանրամասնել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Կարծիքներ