ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված հերոսների հիշատակը
ՀՀ ազգային ժողովի պատգամավորները նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին նախորդ օրը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում նահատակված հերոսների հիշատակը:
Նոյեմբերի 16-ին ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է:
Ռուսական կողմի միջնորդությամբ նոյեմբերի 16-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
Կարծիքներ