Հարավային Յակուտիայում մեկ գիշերում տեղի է ունեցել 4 երկրաշարժ
Հարավային Յակուտիայում մեկ գիշերում տեղի է ունեցել 4 երկրաշարժ, ամենաուժգինը եղել է 5 մագնիտուդով:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «ՌԳԱ Միացյալ երկրաֆիզիկական ծառայության» դաշնային հետազոտական կենտրոնի Յակուտիայի մասնաճյուղի ներկայացուցչին:
«Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Ալդանի ուլուսում, տեղական ժամանակով 03:46-ին, մոտ 5 մագնիտուդով, խորությունը՝ 15 կմ: Հետո 04:08-ին եղել է հետցնցում, եւս մեկ երկրաշարժ՝ 04:17-ին, եւս մեկն էլ՝ ոչ հեռու, առավոտյան 7-ի սահմաններում»,- հայտնել է նա:
Կարծիքներ