Գերմանիայի տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 5%-ով
Գերմանիայի տնտեսությունը 2020թ. կրճատվել է 5%-ով, քանի որ սահմանափակումների պատճառով գործարար եւ սպառողական գործունեությունը դադարել է, հայտնում է AP-ը:
Որքան էլ մռայլ լինեն թվերը, անկումը շատ ավելի փոքր է, քան սպասվում էր, իսկ խնայողությունների բարձր տոկոսը ենթադրում էր, որ սպառողները կարող են պատրաստ լինել տնտեսության ակտիվ վերականգնմանը՝ սահմանափակումները վերացնելուց հետո:
Destatis պետական վիճակագրական գրասենյակը հաղորդում է, որ միայն շինարարական ոլորտն է վերելք ունեցել, իսկ արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտները խորը անկում են ապրել:
Միեւնույն ժամանակ, Գերմանիայի տնտեսությունը լավագույն արդյունք է ցույց տվել, քան 19 անդամ ունեցող եվրոգոտու որոշ այլ երկրների տնտեսությունները, քանի որ նրան աջակցում էր արդյունաբերությունը, որն ավելի քիչ է տուժել, քան ծառայությունները: Անկումն ավելի քիչ է եղել, քան Ֆրանսիայում, որը կրճատվել է 9,4%-ով, Իտալիան՝ 9,9%-ով, իսկ Իսպանիան՝ 12,4%-ով:
Այս երկրների պաշտոնական տվյալները պետք է հայտնվեն փետրվարի սկզբին: Destatis-ի գնահատականով՝ ԱՄՆ-ում անկումը կազմել է 4,6%, իսկ Չինաստանի տնտեսությունն աճել է 2,1%-ով:
Չորրորդ եռամսյակում Գերմանիայի աճը «գործնականում կանգ է առել»: Չորրորդ եռամսյակի տվյալները կհրապարակվեն հունվարի 29-ին: 10 տարվա տարեկան աճին հաջորդած համավարակային ռեցեսիան ավելի քիչ էր, քան 2009-ին, երբ տնտեսությունը կրճատվեց 5,7%-ով: 2020 թվականի ցուցանիշը համեմատելի է 2019-ին 0,6% համեստ աճի հետ:
Կարծիքներ