Մակոլեյ Կալկինը հավանել է Թրամփին «Տանը մենակ 2» ֆիլմում փոխարինելու առաջարկը
Ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինը, որը մարմնավորել է գլխավոր դերը «Տանը մենակ» և «Տանը մենակ 2» ֆիլմերում, հավանել է ֆիլմի երկրորդ մասը փոփոխելու առաջարկը, որպեսզի կադրից հեռացվի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Twitter սոցցանցի օգտատերերից ոմանք առաջարկել էին հյուրանոցում նկարահանված տեսարանից հանել Թրամփին:
«Հոյակապ է»,- մեկնաբանել է 40-ամյա դերասանը՝ արձագանքելով սոցցանցում արված գրառումներին:
Օգտատերերն առաջարկել էին Թրամփի փոխարեն պատկերել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին կամ դերասան Կիանու Ռիվզին:
Ավելի վաղ Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել էր այդ տեսարանում Թրամփին փոխարինել իր կերպարով՝ նշելով, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ կուսակցության պատվիրակությունը Նյու Յորք է եղել:
Կարծիքներ