ԱՄՆ վարչակազմի պաշտոններից մեկում առաջին անգամ տրանսգենդեր է առաջադրվել
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը առողջապահության նախարարի օգնականի պաշտոնում առաջադրել է Ռեյչել Լևինի թեկնածությունը, Սենատում հաստատվելու դեպքում նա կդառնա ամերիկյան վարչակազմի պատմության մեջ առաջին տրանսգենդեր անձը: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
«Դոկտոր Ռեյչել Լևինը կապահովի կայուն առաջնորդություն և անհրաժեշտ փորձ, որը մեզ պետք է, որպեսզի մարդիկ վերապրեն այս համավարակը»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Ներկայումս Լևինը Փենսիլվանիայի առողջապահության վարչության պետն է: Ինչպես նշում է Washington Post-ը, դաշնային մակարդակի անցնելու դեպքում նա վերահսկելու է Առողջապահության նախարարության առանցքային գերատեսչություններն ու ծրագրերը:
Լևինն ավարտել է Հարվարդի քոլեջը: Նա փոխել է սեռը 2011 թվականին:
Կարծիքներ