Մեծ Բրիտանիան նշում է թագուհի Եղիսաբեթ II-ի գահ բարձրանալու 70-ամյակը
Եղիսաբեթ 2-րդ թագուհին կիրակի կնշի բրիտանական գահին բարձրանալու 70-ամյակը։ Ի հիշատակ միապետի հոր՝ Ջորջ VI-ի, ով մահացել է 1952 թվականի փետրվարի 6-ին, նրա գահակալության սկզբի տարեթիվը լայնորեն չի նշվում, և Նորին Մեծության գահակալության պլատինե հոբելյանի կապակցությամբ նախատեսված են լայնածավալ տոնակատարություններ։
Թագուհին այս շաբաթավերջն անցկացնում է իր սիրելի գյուղական կալվածքում՝ Սանդրինգհեմում, Նորֆոլքում, որտեղ մահացել է Ջորջ VI-ը: Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ փետրվարի 6-ը թագուհու համար առաջին հերթին կորստի օր է և առիթ՝ հիշելու հորը, իսկ այժմ նաև ամուսնուն, ով մահացել է անցյալ տարվա ապրիլին 99 տարեկան հասակում։
Կարծիքներ