Առաջին զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Առաջին զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործման նպատակով հուլիսի 25-ին, 1-ին զորամիավորման տանկային վաշտերից մեկի ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

ՊՆ-ն հայտնում է, որ զինծառայողները ցուցադրել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և դիպուկ կրակով խոցել կրակադաշտի բոլոր թիրախները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում