Չինաստանը հայտարարել է Իրանի հետ հարաբերությունները համակողմանի ամրապնդելու մտադրության մասին

Չինաստանը հայտարարել է Իրանի հետ հարաբերությունները համակողմանի ամրապնդելու մտադրության մասին

Չինաստանի իշխանություններն հակված են Իրանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Թեհրանում Չինաստանի նոր դեսպան Կոնգ Պեյուն՝ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպմանը։

Համաձայն Իրանի արտգործնախարարության հայտարարության՝ Կոնգ Պեյվուն «ընդգծել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին հատուկ ուշադրություն են դարձնում Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակներում Իրանի հետ հարաբերությունների խորացմանն ու համակողմանի զարգացմանը։ 

2021 թվականի մարտին Իրանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարները համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև 25 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։ Համաձայնագիրը ենթադրում է ընդլայնված համագործակցություն տնտեսական, քաղաքական, մշակութային և պաշտպանական ոլորտներում, ինչպես նաև ապահովում է Թեհրանի մասնակցությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում