Վրաերթի ենթարկված 63-ամյա տղամարդը դեպքից 4 օր անց հիվանդանոցում մահացել է

Վրաերթի ենթարկված 63-ամյա տղամարդը դեպքից 4 օր անց հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:10-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 63-ամյա Հրաչիկ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում