Մելանի Ժոլին Երևանում է. տեղի է ունենում Հայաստանի ու Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Մելանի Ժոլին Երևանում է. տեղի է ունենում Հայաստանի ու Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ժամանել է ՀՀ Արտաքին գործերի նախարարություն:

Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ նշելով, որ տեղի է ունենում Հայաստանի և Կանադաի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կանադայի արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատրյանի հետ:

Ժոլին նաև պաշտոնապես կբացի Երևանում Կանադայի դեսպանատունը, որը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և Կանադայի աճող աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում