Զիեշն ու Վերները չեն հեռանա Չելսիից

Զիեշն ու Վերները չեն հեռանա Չելսիից

Հարձակվող Տիմո Վերներն ու կիսապաշտպան Հակիմ Զիեշը հունվարին չեն լքի «Չելսին»։ Այս մասին ինչպես հայտնում է armsport.am-ը՝ հաղորդում է goal.com-ը:

Ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում թոփ-ակումբները, սակայն լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր չէ մրցաշրջանի միջնամասում բաց թողնել խաղացողներին։

Գերմանացի մասնագետը ցանկանում է, որ Զիեշն ու Վերները «Չելսիում» մնան առնվազն մինչև 2022 թվականի ամառ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում