Սաուդյան Արաբիան արգելել է Աթաթուրքի պաստառն ու Թուրքիայի օրհներգը մարզադաշտում
Այսօր Սաուդյան Արաբիայում նախատեսված էր Թուրքիայի Սուպերգավաթի խաղը «Գալաթասարայի» և «Ֆեներբախչեի» մասնակցությամբ։
Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Աթաթուրքի պատկերով պաստառները, Թուրքիայի օրհներգի կատարումը, իսկ ֆուտբոլիստներին արգելվել է կրել Աթաթուրքի պատկերով շապիկներ։
Արդյունքում՝ երկու թիմերն էլ հանդիպման մեկնարկից մեկ ժամ առաջ չեն ժամանել «Էր Ռիադի» մարզադաշտ։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ «Գալաթասարայի» ղեկավարությունը որոշել է վերադառնալ Թուրքիա։
Կարծիքներ