Այգեստան համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները
Հերթական բնակարանաշինություն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար։
ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները`պատերազմի հետևանքով տեղահանված Ավետարանոց գյուղի բնակիչների համար։
Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային վաշվարկային ուրվագծում կազմելու է 52հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000֊1300քմ։
Նոր բնակավայրը ունենալու է 254 առանձնատուն`2, 3, 4 և 5 սենյականոց։
Ներկա դրությամբ նոր բնակավայրում կատարվում են հողային աշխատանքներ։
Բնակավայրի հատակագիծը մշակվել է «Ստեփքաղկոմուննախագիծ» ՓԲԸ֊ն։
Առանձնատների կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։
Բնակելի տները կառուցվում են ԱՀ կառավարության միջոցներով։
Կարծիքներ