COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 374 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 31-ի առավոտվա դրությամբ կազմել Է 374,701,198: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 664 հազար 12 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 74 միլիոն 333 հազար 001 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 884 հազար 260-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 41 միլիոն 302 հազար 440-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 495 հազար 50 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 25 միլիոն 360 հազար 647 հիվանդացած, նրանցից մահացել Է 627,150 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 31-ի առավոտվա դրությամբ կազմել Է 728,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2716, Հնդկաստանում՝ 353, Բրազիլիայում՝ 2917 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ