Ամերիկացի սենատորներն առաջարկել են ուղարկել առգրավված ռուսական ակտիվները՝ Ուկրաինային օգնելու համար

Ամերիկացի սենատորներն առաջարկել են ուղարկել առգրավված ռուսական ակտիվները՝ Ուկրաինային օգնելու համար

ԱՄՆ-ի երկու կուսակցությունների սենատորները օրինագիծ են պատրաստել, ըստ որի՝ առաջարկվում է Ռուսաստանի Դաշնությունից ստացված ակտիվների բռնագրավումից ստացված գումարն ուղարկել Ուկրաինային օգնելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է Axios պորտալը:

 Կոլորադոյից դեմոկրատ սենատոր Մայքլ Բենեթը և Օհայո նահանգի հանրապետական ​​սենատոր Ռոբ Փորթմանը նախաձեռնել են «ուկրաինացի փախստականներին օգնելու և Ուկրաինան վերականգնելու համար» հիմնադրամի ստեղծումը, որը կկառավարեն Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ «Օգնության ուղիներից մեկը ռուս օլիգարխների և հարուստ քաղաքացիների ակտիվների սառեցումից անցնելն է նրանց ակտիվների բռնագրավմանը և այդ միջոցները Ուկրաինայի ժողովրդին տրամադրելուն՝ ընթացիկ մարդասիրական գործունեությանը օգնելու համար», - ասել է Պորտմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում