Ագուերոն կմնա Բարսելոնայում՝ չնայած Մեսսիի հեռանալուն

Ագուերոն կմնա Բարսելոնայում՝ չնայած Մեսսիի հեռանալուն

«Բարսելոնայի» նորեկ Սերխիո Ագուերոն հաղորդել է, որ չի պլանավորում հեռանալ կատալոնական ակումբից՝ չնայած իր հայրենակից ու ընկեր Լիոնել Մեսսիի հեռանալուն։ Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին, թե Ագուերոն իրավաբանների հետ ուսումնասիրում է պայմանագրի խզման հարցը։ ԶԼՄ-ները պնդում էին, որ Մեսսիի հեռանալուց հետո արգենտինացին իրեն խաբված է զգում «Բարսելոնայի» ղեկավարության կողմից։

Բայց Ագուերոն Cadena Ser-ին տված հարցազրույցում հաղորդել է, որ չի պլանավորում հեռանալ։

«Հանգիստ եղեք, ես ողջ տարին ձեզ հետ կլինեմ, մի՛ անհանգստացեք»,- ասել է Ագուերոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում