Մոսկվայում երեխային մեքենան հարվածել է կատվի պատճառով

Մոսկվայում երեխային մեքենան հարվածել է կատվի պատճառով

Մոսկվայում տաս տարեկան տղան վրաերթի է ենթարկվել, երբ փորձում էր փրկել կատվի ձագին: Այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում կատարելովTelegram- ում Մոսկվայի ճանապարհային տեսչության մամուլի ծառայությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Նովոկոսինսկայա փողոցի տներից մեկի բակում:

Ճանապարհային ոստիկանության տվյալներով ՝ տաքսու վարորդը չի տեսել երեխային, որը փորձում էր կայանված մեքենայի տակից ձագուկին դուրս հանել, և հարվածել է նրան:

Վարչության տվյալներով ՝ տղային արդեն տեղափոխել են հիվանդանոց: Նրա մոտ նախնական ախտորոշվել է աջ ոտքի կոտրվածք:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պարզում են վթարի բոլոր հանգամանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում