Սեուլը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել

Սեուլը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Արևելյան ծով (մյուս անվանումը՝ Ճապոնական ծով, խմբ.): Ինչպես փոխանցում է Yonhap լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացրել են Հարավային Կորեայի ԶՈւ շտաբերի ղեկավարների միավորված կոմիտեից:

Ինչպես փոխանցվում է, ԿԺԴՀ կենտրոնական շրջանից արձակված հրթիռների տեսակը դեռևս պարզ չէ. հարավկորեական և ամերիկյան հետախուզությունների ղեկավարներն ուսումնասիրություններ են անում հավելյալ տեղեկություն ստանալու համար:

«Մեր զինուժը պատրաստակամ է սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ»,- հայտնել են կորեական կոմիտեից:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Փհենյանը հայտնել էր, որ նոր հեռահար թևավոր հրթիռ է արձակել, որը նկարագրվում էր որպես «մեծ նշանակության ռազմավարական զենք»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում