Հունահռոմեական ոճի ըմբիշները փակ ուսհավաք են անցկացնում Ծաղկաձորում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորի մարզաբազայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Այն կտևի մինչև օգոստոսի 11-ը:
Խնդիրներից խուսափելու համար հավաքը լինելու է փակ, քանի որ առկա համաճարակային վիճակը դեռևս մնում է վտանգավոր:
Նշենք, որ այս տարի ըմբշամարտիկների համար նախատեսված է միայն մեկ մրցաշար՝ աշխարհի առաջնությունը, որը կկայանա դեկտեմբերին, Սերբիայում:
Կարծիքներ