Covid-19-ը և կրծքով կերակրումը. մայրերը նորածիններին վարակը չեն փոխանցում կաթի միջոցով

Covid-19-ը և կրծքով կերակրումը. մայրերը նորածիններին վարակը չեն փոխանցում կաթի միջոցով

Կորոնավիրուսը նորածիններին չի փոխանցվում կրծքով կերակրման արդյունքում: Այդ մասին վկայում է ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Child & Adolescent Health հանդեսում:

Գիտնականներն ուսումնասիրել են 120 նորածինների, որոնց մայրերը վարակված էին կորոնավիրուսով: Երկու շաբաթ շարունակ մայրերը կերակրել են նորածիններին, նրանց հետ նույն սենյակում գտնվել, սակայն փոքրիկները չեն վարակվել:

Սակայն միեւնույն ժամանակ նշվում է, որ սենյակում գտնվելիս նորածինների օրորոցները 6 մետր հեռավորության վրա են եղել մայրերի մահճակալներից, իսկ նորածիններին կերակրելիս մայրերը պարտադիր դիմակով են եղել, հետեւել անվտանգության բոլոր կանոններին:

Ուսումնասիրությունը տեւել է մարտի 22-ից մայիսի 17-ը, ուսումնասիրել են 120 նորածինների եւ նրանց մայրիկներին Նյու Յորքի 3 հիվանդանոցներում: Նորածինների օրորոցները հեռու են եղել եւ ծածկված, մայրերն էլ դիմակ են կրել ու հաճախ լվացվել են:
Երեխաներին թեստավորել են նախ ծնվելուց հետո, ապա օրեր անց, եւ հետո՝ երկու շաբաթ անց: Բոլոր երեխաների թեստի արդյունքները բացասական են եղել, նրանցից որեւէ մեկի մոտ կորոնավիրուսին բնորոշ նշաններ չեն եղել:

Այդուամենայնիվ, մասնագետները նշում են, որ դեռ էլպետք է ավելի լայնամասշտաբ ուսումնասիրություններ իրականացնեն՝  հասկանալու համար, թե իսկապես կրծքով կերակրման արդյունքում հնարավո՞ր է երեխային վիրուսը փոխանցել, թե՞ ոչ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում