Երթևեկությունը սահմանափակվել է Տագանրոգի և Ռոստովից հյուսիսային ուղղություններով
Տագանրոգի և Դոնի Ռոստովից հյուսիսային ուղղություններով երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, շաբաթ օրը իր Telegram ալիքում հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։
«Դոնի Ռոստովում մունիցիպալ տրանսպորտն աշխատում է, սակայն քաղաքի կենտրոնի շուրջ երթուղիները փոխվել են: Տագանրոգի, ինչպես նաև Ռոստովից հյուսիսային ուղղությամբ ժամանակավոր սահմանափակումներ կան»,- գրել է նա։
Գոլուբևը պարզաբանել է, որ երկաթուղային տրանսպորտը և մերձքաղաքային տրանսպորտը Ազովից, Բատայսկից և Ակսայից նորմալ աշխատում են։
Կարծիքներ