Վարպետության դասերը շարունակվում են. կկայանա երրորդ ամփոփիչ համերգը
«Վարպետության դաս» նախագծի մասնակիցները հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում հանդես կգան 2022 թվականի վարպետության դասերի շարքի երրորդ ամփոփիչ համերգով:
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան 11 պատանի երաժիշտներ, որոնք մասնակցել են թավջութակահար Դավիթ Մելքոնյանի անցկացրած վարպետության դասերին: Համերգի մուտքն ազատ է:
Վարպետության դասերի շարքին է միացել նաև ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը, ինչը բացառիկ հնարավորություն է 7-20 տարեկան ջութակահարների համար:
Վարպետության դասերը տեղի կունենան հունիսի 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:
Կարծիքներ