Մեքսիկայի կենտրոնական մասում կախովի կամուրջ է փլուզվել

Մեքսիկայի կենտրոնական մասում կախովի կամուրջ է փլուզվել

Երեքշաբթի օրը Մեքսիկայի կենտրոնական Մորելոս նահանգի Կուերնավակա քաղաքում փլուզվել է կախովի կամուրջը, Twitter-ում հայտնել է նահանգապետ Կուահտեմոկ Բլանկոն։ Առնվազն ութ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ քաղաքի վարչակազմի ղեկավարը։

«Ես շատ տխուր եմ Կուերնավակայի քաղաքապետ Խոսե Լուիս Ուրիոստեգիի, նրա կնոջ, աշխատանքային խմբի անդամների և լրագրողների հետ տեղի ունեցածի համար»,— ասվում է գրառման մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել շինության բացման արարողության ժամանակ։

Դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու փրկարարները, տուժածներին օգնություն է ցուցաբերվում։ Միջադեպի հնարավոր պատճառների մասին տեղեկություն դեռևս չի հրապարակվում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում