Հուրգադայում շնաձկների ագրեսիայի պատճառ կարող է եղած լինել մոտորանավակների աղմուկը. փորձագետ

Հուրգադայում շնաձկների ագրեսիայի պատճառ կարող է եղած լինել մոտորանավակների աղմուկը. փորձագետ

Հուրգադայում ձկների վարքն ուսումնասիրող ջրասուզակները հակված են այն տեսակետին, որ շնաձկների ագրեսիայի պատճառ կարող է լինել մոտորանավակների աղմուկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ մարդկանց վրա գիշատիչ ձկների հարձակման պատմության մեջ ճակատագրական դեր է խաղացել երկու գործոն՝ շնաձկների բազմացման շրջանը և այդ փուլում մոտորանավակների աղմուկը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 95 տոկոս հավանականությամբ Եգիպտոսում անցած շաբաթվա վերջ մահացած կանայք վագրային շնաձկան կողմից են հարձակման ենթարկվել։

«Այժմ ավարտվում է վագրային շնաձկների բազմացման շրջանը: Նրանք այդ փուլում լողում են դեպի ծանծաղ հատված: Ձկները թակարդում են հայտնվել ծովածոցում, որտեղ ելքի մոտ շատ մոտորանավակներ կան, ու ագրեսիվ պահվածք են ցույց տվել»,-նշել է սուզորդ Մոհամմեդ Սամիրը:

Օրեր առաջ Հուրգադայում շնաձկների հարձակման հետևանքով մահացել է Ավստրիայի 68 ամյա քաղաքացին, որը բնակվում էր Եգիպտոսում: Հետագայում պարզվել է, որ շնաձկան հարձակման 2-րդ դեպքն է գրանցվել: Մահացել է Ռումինիայից եկած զբոսաշրջիկ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում