ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին տեղեկություն էր ստացել այն մասին, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշված հասցեներով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։
ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների աշխատակիցները հայտնել են, որ փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա, տարածքում ռումբ չի հայտնաբերվել։
Կարծիքներ