Սիրիան ծրագրում է սկսել «Sputnik V»-ի արտադրությունը
Սիրիայում ռուսական Sputnik V պատվաստանյութի արտադրության մեկնարկի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է արդյունաբերության նախարար Զիյադ Սաբբագը։
«Առաջիկա երկու օրվա ընթացքում Ռուսաստանի և Սիրիայի միջև բանակցություններ կանցկացվեն ռուսական պատվաստանյութի արտադրությունը սկսելու համար: Առաջարկը եղել է ռուսական կողմից»,- ասել է Սաբբագը։
Նախարարի խոսքով՝ նախատեսվում է ստեղծել համատեղ հանձնաժողով՝ պատվաստանյութերի արտադրության մեկնարկի կազմակերպչական հարցերը ավարտին հասցնելու համար։
«Ռուսական պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունը Սիրիայում կիրառման ընթացքում»,- հավելել է նա։
Կարծիքներ