Իմ օրակարգում մանդատը դնելու հարց չկա. Աղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր օրակարգում մանդատը դնելու հարց չկա:
Երեկ ՔՊ վարչությունը քննարկել է իր հարցը, հետաքրքրվել, թե ինչո՞ւ է Արգիշտի Քյարամյանին «արա»-ով դիմել: Աղազարյանի խոսքով՝ ինքը պատասխանել է բոլոր հարցերին ու դուրս եկել, և թե վարչությունը ի՞նչ որոշում կկայացնի, տեղյակ չէ։
«ՔՊ վարչության նիստին պարզաբանում եմ տվել ԱԺ միջադեպի մասով, Քյարամյանը երբ հիմնավորի, մանդատս կդնեմ»,- եզրափակել է պատգամավորը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցված կարգապահական վարույթ կա, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի՝ պատգամավորական մանդատները վայր դնելու մասին լուրերին: Զեյնալյանը հայտարարել է, որ վայր է դնում մանդատը:
Կարծիքներ