Քոչարյանին կալանավորելու պահանջի համար հիմքեր չկան. Արամ Վարդևանյան

Քոչարյանին կալանավորելու պահանջի համար հիմքեր չկան. Արամ Վարդևանյան

Վերքննիչ քրեական դատարանի որոշմանը ծանոթացել եմ, կան հանգամանքներ, որոնց հետ ես այնքան էլ համաձայն չեմ, սակայն ծանոթ լինելով Վճռաբեկ դատարանի պրակտիկային կարող եմ ասել, որ դատախազության կողմից բողոք ներկայացնելու համար հիմքեր չկան: Այս մասին այսօր FreeNews-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ դատախազությունը Ռ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, այն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։

«Դատական նիստի ավարտից և որոշման հրապարակումից հետո դատախազությունը առանց դատարանի ակտին ծանոթանալու արդեն իսկ հայտարարել է, որ բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան: Սա շատ կարևոր նրբություն է: Ցանկացած դատական ակտի վերաբերյալ ի վերջ գնահատակ կարող եմ տալ, եթե ծանոթ եմ դրան: Քանի որ մինչ բողոքարկելը պետք է հասկանալ՝ դատարանն ինչպիսի պատճառաբանություններ, հիմնավորումներ է ներկայացրել»,-ասաց Վարդևանյանը:

Նա նշեց, որ դատախազության կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքին ծանոթանալուց հետո միայն դրա վերաբերյալ գնահատական կներկայացնի. «Ամեն դեպքում մենք բողոքը դեռ չենք ստացել, ստանալուն պես ես անպայման այդ մասին կխոսեմ»:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում